Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Դատապարտում են հակամարդկային ազատազրկումը

Դատապարտում են հակամարդկային ազատազրկումը
19.09.2014 | 16:23

Երիտասարդ պահպանողականների միությունը տարածել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:

Երիտասարդ պահպանողականների միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին և նրա զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձևավորելու հավակնող շարժում է: Այն բարձրացրել է ազգային անվտանգությանը, Հայաստանի տարածաշրջանային դերակատարությանը, ժողովրդավարական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը վերաբերող օրակարգային հարցեր։ Այն զարգացրել է անշրջելի գործընթաց, որը միտված է Հայաստանն ազատելու նախկին գաղութարարի քայքայիչ ազդեցությունից և պաշտպանելու շարունակվող կայսերապաշտական նկրտումներից: Շանթ Հարությունյանի, նրա զինակիցների և որդու նկատմամբ դրածո վարչախմբի կողմից իրագործվող «դատավարությունը» և պահանջված ազատազրկումը գնահատում ենք հակամարդկային, հակաիրավական և հակապետական, դատապարտում և հորդորում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այլ հասարակական կազմակերպություններին և դատապարտել այն։


«Երիտասարդ պահպանողականներ» ՀԿ համանախագահություն, 19 սեպտեմբեր, 2014 թ.

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ